Ծառայություններ

Ծառայություններ

Աչքի հյուսվածքների բանկ

Աչքի հյուսվածքների բանկ

Շաքարախտային ռետինոպաթիա

Շաքարային ռետինոպաթիան այսօր աշխարհում հանդիսանում է բնակչության կուրության հիմնական պատճառներից մեկը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ 2010 թվականից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վիտրեոռետինալ բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ա.Հ. Վարդանյանի ղեկավարությամբ ստեղծվել է շաքարախտով հիվանդների աչքի ախտահարումների դեմ պայքարի խորհուրդ, դիաբետով հիվանդների առաջնային հետազոտման կաբինետ:

Շաքարային դիաբետի հետևանքով ցանցաթաղանթում զարգացող անոթային բարդությունները՝ շաքարային ռետինոպաթիան, դասակարգվում է ոչ պրոլիֆերատիվ և պրոլիֆերատիվ ձևերի: Հիվանդությունը արտահայտվում է ինչպես ինսուլին կախյալ, այնպես էլ ոչ ինսուլին կախյալ շաքարային դիաբետով տառապող հիվանդների 25 %-ի մոտ:

Հիվանդները նշում են՝ տեսողության շղարշում և առարկաների պատկերի աղճատում, տեսողության վատացում գիշերային ժամերին, լողացող բծեր, գունային տեսողության վատացում:

Ոչ պրոֆիլերատիվ շաքարային ռետինոպաթիայի ախտանիշներն են՝ միկրոանևրիզմներ, լայնացած մազանոթներ, կետային և գծային արյունազեղումներ, նյարադաթելերի շերտում կոշտ էքսուդատներ, դեղին բծի կլինիկորեն արտահայտված այտուց:

Ոչ պրոֆիլերատիվ շաքարային ռետինոպաթիայի ժամանակ կատարվում է պանռետինալ լազերային ֆոտոկոագուլյացիա տեղային անզգայացումով՝ 2 կամ 3 փուլով, ինչպես նաև ինտրավիտրեալ (ապակենման մարմնի մեջ) Ավաստինի (Bevacizumab) ներարկումներով:

Պրոֆիլերատիվ շաքարային ռետինոպաթիայի ախտանիշներն են՝ տեսողական նյարդային սկավառակի կամ այլ հատվածի նեովասկուլյարիզացիա, պրեռետինալ արյունազեղումներ կամ արյունազեղումներ ապակենման մարմնի մեջ, պրեռետինալ ֆիբրոզ, ցանցաթաղանթի ձգումային շերտազատում, որի ժամանակ կատարվում է վիրահատություն՝ հետին փակ վիտրեկտոմիա 20G, 23G և ամենաժամանակակից 25G, 27G-ոց գործիքներով, ապակենման մարմնի ժամանակավոր փոխարինիչների՝ սիլիկոնային յուղի, C3F8 գազի, ֆիզ. լուծույթի. ստերիլ օդի, ծանր հեղուկի կիրառումով:

Վաղ սկսած բուժումը հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկելու հիվանդության ընթացքը: Շաքարախտային ռետինոպաթիայի պատշաճ բուժումից հետո հաճախ նկատվում է վիճակի երկարատև կայունացում: Լազերային ֆոտոկոագուլյացիան բարելավում է տեսողությունը 17%-ի դեպքում: Արյան գլյուկոզայի մակարդակի և արյան ճնշման պատշաճ վերահսկումը դանդաղեցնում է շաքարախտային ռետինոպաթիայի և դեղին բծի այտուցի զարգացումը I և II տիպի դիաբետով տառապող հիվանդների մոտ:

Հիվանդության վաղաժամ ախտորոշման և ճիշտ բուժման իրականացման դեպքում հնարավոր է կանխել հիվանդության հետագա բարդացումը:

Ցանցաթաղանթի շերտազատում

Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կլինիկայի Վնասվածքաբանական բաժանմունք դիմած ցանցաթաղանթի շերտազատումով հիվանդները կարող են ստանալ որակյալ և ժամանակակից բուժ.օգնություն:

Ցանցաթաղանթի շերտազատումը սենսոր ցանցաթաղանթի անջատումն է պիգմենտային էպիթելից` նրանց միջև հեղուկի կուտակման արդյունքում: Ցանցաթաղանթի շերտազատումն ոչ հազվադեպ հանգեցնում է տեսողության կտրուկ նվազման և կուրության, ուստի այն պահանջում է անհապաղ բուժական միջամտություն, որպեսզի հնարավորինս ճիշտ և արագ վերականգնվի ցանցաթաղանթի անատոմիական կառուցվածքը և ընկճվի նյարդային բջիջների ցուպիկների և շշիկների կորուստը:

Ըստ առաջացման մեխանիզմի ցանցաթաղանթի շերտազատումը լինում է 3 տեսակի` ռեգնատոգեն, տրակցիոն և էքսուդատիվ:

Ռեգմատոգեն շերտազազատումն առաջանում է ցանցաթաղանթի պատռվածքների առկայության պայմաններում, որի արդյունքում ջրիկացած ապակենման մարմինը պատռվածքից անցնում է սենսոր ցանցաթաղանթի տակ և բերում է վերջինիս սկզբում լոկալ, այնուհետև համատարած շերտազատման:

Ռեգմատոգեն շերտազատումով հիվանդների մեծ մասի մոտ դասական նախանշաններ հանդիսանում են ֆոտոպսիանները` լույսի առկայծումներ և ապակենման մարմնի լողացող պղտորումներ: Ֆոտոպսիաները սուր հետին վիտրեալ շերտազատման ժամանակ են ի հայտ գալիս ցանցաթաղանթի ձգումի հետևանքով՝ վիտրեոռետինալ կպումների շրջանում: Ֆոտոպսիաների դադարումը կապված է կպումների պոկման հետ, որը կարող է իր մեջ ներառել նաև ցանցաթաղանթի սերտաճած հատվածը: Որոշ ժամանակ անց հիվանդները նշում են տեսադաշտի հարաբերական դեֆեկտներ, որոնք կարող են պրոգրեսիվել և ընդգրկել նաև կենտրոնական տեսողությունը: Տեսադաշտի փոփոխություններն առաջանում են ցանցաթաղանթի շերտազատումից հետո, հիվանդները նկարագրում են որպես «մուգ վարագույրի» առաջացման զգացողություն:

Տրակցիոն շերտազատումն առաջանում է հիմնականում պրոլիֆերատիվ շաքարախտային ռետինոպաթիայի, անհասության ռետինոպաթիայի, պրոլիֆերատիվ վիտրէոռետինոպաթիայի և թափածակող վնասվածքների ժամանակ՝ պրեռետինալ ֆիբրոզի և մեխանիկական կրճատման հետևանքով: Ֆոտոպսիաները բացակայում են, քանի որ ցանցաթաղանթի շերտազատումը զարգանում է դանդաղ՝ վիտրեոռետինալ տրակցիաների թաքնված զարգացման հետևանքով և չի ուղեկցվում սուր հետին վիտրեալ շերտազատումով: Տեսադաշտի փոփոխությունները ևս պրոգրեսիվում են դանդաղ և կարող են տևել ամիսներ, երբեմն նաև տարիներ:

Էքսուդատիվ շերտազատումը հիմնականում առաջանում է ներակնային բորբոքային հիվանդությունների և նորագոյացությունների ժամանակ, որի դեպքում սուբռետինալ տարածությունում լինում է շճային հեղուկի կուտակում՝ առանց պատռվածքի և տրակցիոն կոմպոնենտի: Այս դեպքում շերտազատված ցանցաթաղանթը շատ շարժուն է, ի հայտ է գալիս «հեղուկի տեղաշարժման» ֆենոմենը:

Ցանցաթաղանթի շերտազատման բուժումը պահանջում է վիրաբուժական անհապաղ միջամտություն,որի նպատակն է հանդիսանում ցանցաթաղանթի

պատռվածքի հայտնաբերումը և փակումը,պրեռետինալ և վիտրէոռետինալ տրակցիաների հատումը,ընդհանուր հիվանդության բուժումը:Վիրաբուժական բուժման եղանկեներն են '

Պնևմատիկ ռետինոպեքսիա –իրենից ներկայացնում է ամբուլատոր միջամտություն,

որի ժամանակ ինտրավիտրէալ ներմուծվում է ընդհարձակվող իներտ գազ'ռետինալ պատռվածքի պաշարման նպատակով:Պատռվածքները պաշարում են կրիոկոագուլյացիայով կամ ֆոտոլազերկոագուլյացիայով'գազի ներմուծումից առաջ կամ մի քանի ժամ հետո:Վիրահատությունից հետո հիվանդը մի քանի օր պետք է ընդունի գլխի այնպիսի դիրք, որ գազը ցանցաթաղանթի պատռված հատվածի հետ գտնվի անմիջական կոնտակտի մեջ: ²յս վիրահատությունը հնարավոր է իրականացնել միայն թարմ շեñտազատման դեպքում,պատռվածքների տեղակայումով ժ 8-4 շրջանում:

Սկլերայի պլոմբավորում էքսպլանտատով( լոկալ կամ ցիրկուլյար)- Այս վիրահատության էությունը կայանում է սկլերայի ներհրման մեջ : Էքստրասկլերալ պլոմբավորման հիմնական նպատակÝ է ցանցաթաղանթի պատռվածքների փակումը'պիգմենտային էպիթելի և սենսոր ցանցաթաղանթի մոտեցման ճանապարհով,ինչպես նաև դինամիկական վիտրեոռետինալ տրակցիաÛի նվազեցումը : Էքսպլանտատը 'դա մի նյութ է, որն անմիջապես կարվում է սկլերային: ¾քսպլանտատները հիմնականում լինում են սիլիկոնից և ունեն տարբեր ձևեր ու չափեր: Օգտագործվում են ինչպես սիլիկոնային ժապավեններ, այնպես էլ սիլիկոնային սպունգեր: Էքստրասկլերալ պլոմբավորումը կարելի է համակցել պատռվածքների կրիոկոագուլյացիայի , ֆոտոլազերկոագուլյացիայի , ինչպես նաև հետին փակ վիտր¿կտոմիայի հետ:

Հետին փակ վիտրէկտոմիա –Կատարվում է արտահայտված չներծծվող վիտրէալ արյունազեղումների ,վիտրէոռետինալ տրակցիայով պրոլիֆերատիվ անգիոռետինոպաթիաների,մակուլայի տրակցիոն այտուցի ,ցանցաթաղանթի տրակցիոն և ռեգմատոգեն շերտազատումների ժամանակ:Անհարժեշտության դեպքում վիրահատության ընթացքում միանգամից կատարվում է ցանցաթաղանթի էնդոֆոտոլազերկոագուլյացիա:Վիտրէկտոմիայից հետո շերտազատված ցանցաթաղանթի ուղման և ներքին տամպոնադայի համար, ներմուծվում ¿ ապակենման մարմնի տարբեր ժամանակավոր փոխարինիչներ 'ֆիլտրված օդ,ընդհարձակվող իներտ գազեր և սիլիկոնային յուղ:Հիվանդները օդի և գազի ներմուծումից հետո մի քանի օր գրեթե ոչինչ չեն տեսնում,բացի լույսից:

Ատիճանաբար առաջանում է սահման օդի կամ գազի պղպջակի և ներակնային հեղուկի միջև,հիվանդը նշում է պղպջակի շարջումը գլխի շարժման ժամանակ:

Պղպջակի ներծծմանը զուգահեռ սկսում են երևալ պատկերները,և ի վերջո տեսողությունը վերականգնվում է:Սիլիկոնային յուղն օգտագործվում է ավելի երկարատև հետվիրահատական ինտրաօկուլյար տամպոնադայի համար:

Սուբռետինալ հեղուկի դրենավորում

Ցանցաթաղանթի շերտազատման ժամանակ բուժում չստանալու պարագայում առաջանում է տեսողության անվերադարձ կորուստ,ընդհուպ մինչև տեսողական օրգանի կորուստ:

Կեռատոկոնուսի կանխում և բուժում

Կեռատոկոնուսի կանխում և բուժում

Հարցազրույց Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Ելենա Ալեքսանդրի Մալայանի հետ

Թեմա՝ Կրոսլինկինգ տեխնիկայի կիրառման արդյունավետությունը

Cross-linking–ը Գերմանիայում և Շվեյցարիայում մշակված կեռատոկոնուսի բուժման նորագույն եղանակ է, որը լայն կիրառում ունի Եվրոպական առաջատար կլինիկաներում և արդեն շուրջ 3 տարի է նաև Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում:

Կիրառելով հատուկ մշակված լազերի դոզավորված ուլտրամանուշակագույն ճառագայթումը եղջրենու ստրոմալ շերտի վրա, հաջողվում է արգելակել, իսկ երբեմն նույնիսկ կանգնեցնել կեռատոկոնուաի առաջընթացը և խույս տալ եղջրենու փոխպատվաստման անհրաժեշտությունից: Cross-linking միջամտությունը բացարձակ անցավ է, արվում է ամբուլատոր պայմաններում և տևում է 40-80 րոպե:

Միջամտության առաջին փուլում կաթեցվում են լուսազգայուն բաղադրիչ պարունակող հատուկ կաթիլներ, դրանցով հագեցնելով եղջրենու ստրոմալ շերտը:

Երկրորդ փուլը վերընշված լուծույթով հագեցված եղջրենու վրա լազերի ազդեցությունն է:

Միջամտության արդյունքում տեղի է ունենում եղջրենու “ցեմենտապատում”' նրա կառուցվածքի ամրացմամբ, ինչը դանդաղեցնում է նրա բարակեցումը և արտակորվելը կենտրոնում:

Այսպիսով կանգնեցվում է կեռատոկոնուսի առաջընթացը և աչքի ռեֆրակցիան մնում է կայուն:

Շվեյցարացի պրոֆեսոր Թեո Զայլերը, որ հանդիսանում է մեթոդի հիմնադիրներից մեկը, ասել է. ”եթե իմ որդին տառապեր կեռատոկոնուսով, ես կանեի նրան այդ բուժումն արդեն վաղը”:

Էքսիմեր-Լազերային Վիրահատություններ

Էքսիմեր-Լազերային Վիրահատություններ

Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 13-ամյա փորձ: 2002 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 6000 լազերային վիրահատություններ /ՖՌԿ, LASIK /:

2010 թ.-ին առաջինը Հայաստանում մեր կենտրոնի “Ախտորոշիչ և լազերային բուժման” բաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայանը կատարել է տեսողության լազերային շտկում LASIK եղանակով: Վերջինս ռեֆրակցիոն վիրաբուժության համեմատաբար նոր եղանակ է, որի առավելությունը բարձր արդյունավետությունն ու բարենպաստ հետվիրհատական շրջանն են: 2014 թ.-ի մարտից Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK: Այս մեթոդի ներդրումը կարևորվում է նրանով, որ նրանից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները: Նաև շնորհիվ այս մեթոդի՝ հնարավոր դարձավ ինտրաստրոմալ օղակներով աստիգմատիզմի շտկումը կեռատոկոնուսի ժամանակ: Պահպանելով LASIK եղանակով տեսողության շտկման բոլոր առավելությունները՝ Ֆեմտո-LASIK նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ: Ֆեմտո-LASIK-ի դեպքում եղջրենու մակերեսային շերտից լաթի ձևավորումը կատարվում է ոչ թե կտրվածքի միջոցով, այլ լազերային ճառագայթի՝ առանց մեխանիկական ներգործության: FS200 Wave Light (Femtosecond Laser) Ֆեմտովայրկյանային լազերը թույլ է տալիս ընդամենը վայրկյանի ընթացքում ձևել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ և հյուսվածաբանությամբ: Ի տարբերություն մյուս մոդելների, այս լազերը հնարավորություն ունի մի քանի միկրոնի ճշտությամբ ֆոկուսավորել եղջրենին ցանկացած խորության վրա: Շուկայում ներկայացված բոլոր ֆեմտովայրկյանային լազերների համեմատ՝ այն պահանջում է լաթի ձևավորման ամենակարճ ժամանակահատվածը: FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերը միացված է մեր կենտրոնում առկա էքսիմեր-լազերի հետ՝ որպես միասնական համակարգ:FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերի օգտագործման ժամանակ եղջրենու լաթի եզրերը ձևավորվում են սուր անկյան տակ, ինչը թույլ է տալիս ավելի կրճատել վերականգնման շրջանը և խուսափել բարդությունների առաջացումից: Մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո- LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը: Ֆեմտո-LASIK եղանակի առավելություններն են. Բարձր արդյունավետություն. ֆեմտո-LASIK եղանակով լազերային շտկումն անցավ միջամտություն է, որը թույլ է տալիս կողմնակի երևույթների առաջացման նվազագույն հավանականությամբ և կարճագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերել լավագույն տեսողություն: Ֆեմտո-LASIK լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջև մթության զգացումը: Տեսողական ֆունկցիայի արագ վերականգնում: Մակերեսային լաթի ձևավորման ժամանակ կտրվածք չի արվում: Եղջրենու լաթը ձևավորվում է ընդամենը վայրկյանում: Հնարավոր է դարձել բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելը: Կիրառման լայն շրջանակ: Թույլ է տալիս ապահովել լավ տեսողություն ցածր լուսավորության պայմաններում /մթնշաղ, գիշեր, անձրև կամ մառախուղ/:

Եղջրենու լաթի անհատականացում: Կենտրոնի բժիշկերը հետևում են ակնաբուժության վերջին նվաճումներին՝ պարբերաբար գործի դնելով նորանոր բուժման եղանակներ և օգնելով առավել մեծ խումբ հիվանդների ձեռք բերել գերազանց տեսողություն: Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնը կանգ չի առնում ձեռք բերածով, այլ քայլում է առաջ՝ անընդմեջ ներդնելով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժման ամենաառաջադեմ եղանակները: Ֆեմտո-LASIK եղանակը արագություն է,երաշխավորված արդյունք, վստահելիություն և կանխատեսելիություն: Լազերային շտկման նորագույն մեթոդ՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Լազերային շտկման նորագույն մեթոդի՝ Femto-LASIK-ի կիրառման շնորհիվ՝ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ վիրահատություններ են իրականացվում: Ակնաբուժական կենտրոնում վերջերս ներդրված լազերային սարքի հնարավորությունների մասին զրուցեցինք ակնաբույժ, նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի հետ:
Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հեղինակ. Տաթև Մադաթյան

Սկզբնաղբյուր. med-practic.com

Լուսանկարը. Նիկա Բաբայան

Կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժում LASIK մեթոդով

Հիվանդների նախնական ամբողջական հետազոտությունները կատարվում են մեկ օրվա ընթացքում “ALCON” ֆիրմայի նորոգույն սարքավորումներով բարձրակարգ մասնագետների կողմից: Տվյալ սարքավորումը եզակի է հանրապետությունում և արտադրված է 2011թ.-ին: Տվյալ սարքավորումը եզակի է հանրապետությունում։ 2011 թ․ մեր կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի կողմից առաջին անգամ Հայաստանում կատարվեց LASIK մեթոդով տեսողության շտկումը։ Ներկա դրությամբ տվյալ սարքով վիրահատված են հարյուրավոր հիվանդներ և արդյունավետությունը հասնում է մինջև 100%-ի: LASIK-ը տեսողության շտկման կապակցությամբ առավել հաճախ արվող վիրահատությունն է:Ամենից հաճախ այս վիրահատությունն արվում է կարճատեսության դեպքում, սակայն առավել արդյունավետ է նաև աստիգմատիզմի և հեռատեսության ժամանակ: LASIK-ը լինելով տեսողության շտկման ամենաժամանակակից եղանակը, իրենից ներկայացնում է միկրովիրաբուժության և էքսիմեր լազերային տեխնոլոգիաների յուրահատուկ համակցություն: Այն “ԱՄԵՆԱԽՆԱՅՈՂ” և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ եղանակն է, որի դեպքում պահպանվում է եղջրենու շերտերի անատոմիան: LASIK-ը գործնականորեն չունի որևէ սահմանափակում՝ ցանկացած աստճանի ռեֆրակցիայի և աստիգմատիզմի շեղումների շտկման համար: Ինչու՞մ է LASIK-ի հանրահայտության պատճառը: Այն ունի որոշակի առավելություններ տեսողության լազերային մյուս վիրահատւթյունների եղանակների համեմատ.

1. կարելի է դուրս գալ աշխատանքի վիրահատության հաջորդ օրն իսկ և սկսել վարել սովորական կենսակերպ

2. կարճագույն վերականգնողական շրջան /շտկումից մի քանի ժամ անց վերականգնվում է լավ տեսողությունը/:

3. բուժման ընթացքում չեն վնասվում եղջրենու մակերեսային շերտերը

4. LASIK-ի ընթացքում կիրառվում է տեղային կաթիլային անզգայացում, որը հեշտ է տարվում հիվանդի կողմից

5. հետվիրահատական շրջանի անցավ լինելը

6. եղջրենու հետվիրահատական պղտորման բացակայություն

7. LASIK եղականի անվտանգության բարձր մակարդակը և վերջին սերնդի լազերային սարքավուրումներ արդեն մեր կենտրոնում

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն – տեսողության վերականգնում միայն նորագույն սարքավորումներով:

Խորը Առաջային Շերտավոր Կերատոպլաստիկա

Խորը Առաջային Շերտավոր Կերատոպլաստիկա

Խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկա – DALK /deep anterior lamellar keratoplasty/

 

2013թ.-ից աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքում Հայաստանում առաջին անգամ կատարվել է խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկա վիրահատությունը:

 

Թափանցող կերատոպլաստիկան կենտրոնում կատարվում է սկսած 1986թ.-ից և տարեկան մոտ 150-200 հիվանդի կատարվում է այս վիրահատությունը՝ եղջերաթաղանթի պղտորման պատճառով առաջացած կուրությունը վերականգնելու համար /կեռատոկոնուս, քիմիական այրվածքներ, եղջրենու մակերեսային խոցեր և այլն/: Սակայն խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկան իրենից ներկայացնում է նորամուծություն: Սա մի վիրահատություն է, որի ժամանակ եղջերաթաղանթի միայն առաջային շերտերն են հեռացվում և փոխարինվում նոր հյուսվածքով և հիվանդի եղջերաթաղանթի խորը կամ խորանիստ շերտերը պահպանվում են, դրանով իսկ մոտ 10 անգամ նվազում է նոր հյուսվածքի օտարման հավանականությունը: Այս վիրահատությունը ցուցված է այն դեպքերում, երբ հիվանդի եղջերաթաղանթի խորանիստ շերտերը դեռևս թափանցիկ են /օրինակ՝ կեռատոկոնուս հիվանդության ոչ խիստ զարգացած ստադիաներում, եղջերաթաղանթի պղտորումների սպիերի դեպքում, երբ տուժված են միայն առաջային շերտերը/:

Գլաուկոմայի բուժում

Գլաուկոմայի բուժում

Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կիրառվել է «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը

Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է հաջողությամբ կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի մշակած «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը: Այն առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր, հեղափոխական մեթոդ: «Այ-ստենտը» ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է:

«Մարդկանց մոտ ստեղծվել է տպավորություն, թե գլաուկոման անբուժելի հիվանդություն է: Դա կուրության պատճառ է դառնում միայն այն դեպքում, երբ անտեսվում է», - ասում է գլխավոր ակնաբույժ Աleksandr Մալայանը:

«Այ-ստենտի» գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր, գլաուկոմայի փորձագետ, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Նա բազմիցս այցելել է Հայաստան և բազմաթիվ վիրահատություններ իրականացրել:

Սարքը տեղադրում է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ Լիլիթ Ոսկանյանը, ով ՀԱՆ աջակցությամբ վերապատրաստվել է ԱՄՆ-ում բժիշկ Ռիչարդ Հիլի մոտ և հաջողությամբ կիրառում է իր գիտելիքները նորարարական ակնաբուժական պրակտիկայում:

Գլաուկոման հիվանդություն է, որի ժամանակ ներակնային ճնշման տատանումների պատճառով տուժում է տեսողական նյարդը: Իսկ տեսողական նյարդի' որպես նյարդային հյուսվածքի, վնասման դեպքում վերականգնումն անհնարին է: Ներակնային ճնշումն էլ պայմանավորված է ներակնային հեղուկով, որը հատուկ ճանապարհով է դուրս գալիս. առաջին խոչընդոտը հենց այդ անկյունում է առաջանում, և կուտակված հեղուկը սկսում է ճնշել տեսողական նյարդը: Աչքի խցիկի անկյունում տեղադրվող շունտերը լավացնում են այդ հեղուկի արտահոսքը:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն դիմած հիվանդների 60 տոկոսը տառապում է առաջնային կամ երկրորդային բնածին գլաուկոմայով, որը վաղ թե ուշ փոփոխություններ կրելով' զարգացում է ապրում:

Շունտավորումը իդեալական միջամտություն է և ոչ մի բարդություն չի առաջացնում. բարդությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ միայն շունտավորումը բավարար չէ ներակնային ճնշումը իջեցնելու համար:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը և մեր երկիրն, առհասարակ, առաջիններից էին, որ մասնակցեցին շունտավորման գործընթացին, ինչն այսօր առողջապահական համակարգի ձեռքբերումներից է:

Ավտրալիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ Հայաստան ժամանած ԱՄՆ Մինեսոտա նահանգի համալսարանի ակնաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Ռիչարդ Լինսդրոմը հիացած էր Կենտրոնի հարմարություններով և զինվածությամբ վիրաբուժական մեթոդներով: Նա նաև նշում է, որ հիացած է այն ֆանտաստիկ աշխատանքով, որը կատարում է բժիշկ Ոսկանյանը, իր փորձառությամբ և պրակտիկայով: Հայաստանում ձեռք բերված փորձը կիրառելի և տարածելի են նաև այլ ոլորտների վրա:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի «Ջուլս Շտեյն աչքի ինստիտուտի» պրոֆեսոր Ջոն Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին երկու տասնամյակում իրենց հիմնական նպատակը եղել է աշխարհի լավագույն ակնաբույժ մասնագետներին Հայաստան բերելը, որպեսզի նրանք աչքի լույս պարգևեն հայ ժողովրդին:

Այսօր Հայաստանի համար շատ կարևոր է համագործակցությունը տարբեր երկրների առաջատար մասնագետների հետ, Հովհաննիսյանի խոսքերով իրենց համար մեծ պատիվ է նաև Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիանալի, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների հետ աշխատանքը:

Գլաուկոմայի նորագույն բուժում

Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է հաջողությամբ կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի մշակած «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը: Այն առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր, հեղափոխական մեթոդ: «Այ-ստենտը» ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է:

«Մարդկանց մոտ ստեղծվել է տպավորություն, թե գլաուկոման անբուժելի հիվանդություն է: Դա կուրության պատճառ է դառնում միայն այն դեպքում, երբ անտեսվում է», - ասում է գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը:

«Այ-ստենտի» գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր, գլաուկոմայի փորձագետ, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Նա բազմիցս այցելել է Հայաստան և բազմաթիվ վիրահատություններ իրականացրել:

Սարքը տեղադրում է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ Լիլիթ Ոսկանյանը, ով ՀԱՆ աջակցությամբ վերապատրաստվել է ԱՄՆ-ում բժիշկ Ռիչարդ Հիլի մոտ և հաջողությամբ կիրառում է իր գիտելիքները նորարարական ակնաբուժական պրակտիկայում:

Գլաուկոման հիվանդություն է, որի ժամանակ ներակնային ճնշման տատանումների պատճառով տուժում է տեսողական նյարդը: Իսկ տեսողական նյարդի` որպես նյարդային հյուսվածքի, վնասման դեպքում վերականգնումն անհնարին է:

Ներակնային ճնշումն էլ պայմանավորված է ներակնային հեղուկով, որը հատուկ ճանապարհով է դուրս գալիս. առաջին խոչընդոտը հենց այդ անկյունում է առաջանում, և կուտակված հեղուկը սկսում է ճնշել տեսողական նյարդը: Աչքի խցիկի անկյունում տեղադրվող շունտերը լավացնում են այդ հեղուկի արտահոսքը:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն դիմած հիվանդների 60 տոկոսը տառապում է առաջնային կամ երկրորդային բնածին գլաուկոմայով, որը վաղ թե ուշ փոփոխություններ կրելով` զարգացում է ապրում:

Շունտավորումը իդեալական միջամտություն է և ոչ մի բարդություն չի առաջացնում. բարդությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ միայն շունտավորումը բավարար չէ ներակնային ճնշումը իջեցնելու համար:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը և մեր երկիրն, առհասարակ, առաջիններից էին, որ մասնակցեցին շունտավորման գործընթացին, ինչն այսօր առողջապահական համակարգի ձեռքբերումներից է:

Ավտրալիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ Հայաստան ժամանած ԱՄՆ Մինեսոտա նահանգի համալսարանի ակնաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Ռիչարդ Լինսդրոմը հիացած էր Կենտրոնի հարմարություններով և զինվածությամբ վիրաբուժական մեթոդներով: Նա նաև նշում է, որ հիացած է այն ֆանտաստիկ աշխատանքով, որը կատարում է բժիշկ Ոսկանյանը, իր փորձառությամբ և պրակտիկայով: Հայաստանում ձեռք բերված փորձը կիրառելի և տարածելի են նաև այլ ոլորտների վրա:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի «Ջուլս Շտեյն աչքի ինստիտուտի» պրոֆեսոր Ջոն Հովհաննիսյանի խոսքով` վերջին երկու տասնամյակում իրենց հիմնական նպատակը եղել է աշխարհի լավագույն ակնաբույժ մասնագետներին Հայաստան բերելը, որպեսզի նրանք աչքի լույս պարգևեն հայ ժողովրդին:

Այսօր Հայաստանի համար շատ կարևոր է համագործակցությունը տարբեր երկրների առաջատար մասնագետների հետ, Հովհաննիսյանի խոսքերով իրենց համար մեծ պատիվ է նաև Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիանալի, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների հետ աշխատանքը:

Գլաուկոմայի նորագույն բուժում ամերիկյան Glaukos կորպորացիայի հետ համատեղ

Փետրվարի 20-26, 2014 Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Glaukos /ԱՄՆ/ ընկերության և Գերմանիայից առաջատար մասնագետների, գլաուկոմատոլոգներ Օհանովա Յ., Պապոյան, Վ., Ներսիսյան Լ.-ի հետ համատեղ՝ Գլաուկոմայի բաժնի վարիչ, Բ.Գ.Թ. Լիլիթ Ալբերտի Ոսկանյանի ղեկավարությամբ կիրագործվեն շուրջ 80 ստենտավորում-վիրահատություն բաց անկյուն գլաուկոմայի կապակցությամբ՝ տարբեր սերունդների ստենտներով /G1,G2,G3/: Վիրահատության այս տեսակը ամբողջ աշխարհում համարվում է գլաուկոմայի բուժման նորագույն ձեռքբերում:

Հայաստանը, ի դեմս Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, միակն է ԱՊՀ

երկրներից, որտեղ շուրջ 5 տարի հաջողությամբ կատարվում են այդ վիրահատությունները:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը 2007 թ.-ից համագործակցում է Glaukos /ԱՄՆ/ ընկերության հետ: Այդ ընթացքում վիրահատվել է շուրջ 2000 հիվանդ/ առանց բարդությունների/:

Վիրահատությունը տևում է 3-5 րոպե: G /Glaukos/ ստենտերը հաստատված են ամերիկյան FDA/ Food and Drug administration/ կոմիտեի կողմից:

Բոլոր վիրահատությունները կատարվում են բարեգործական հիմունքներով:

Լաբորատորիա

Լաբորատորիա

Կատարակտի վիրահատություն ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով Լիարժեք տեսողության առկայության համար անհրաժեշտ պայմաններից մեկը թափանցիկ ոսպնյակի առկայությունն է: Ոսպնյակը կյանքի ընթացքում կարող է պղտորվել տարբեր պատճառներով՝ տարիք, աչքի խոռոչի բորբոքում, ճառագայթում, աչքի վնասվածք և այլն, որն էլ իրենից ներկայացնում է կատարակտ հիվանդությունը: Կատարակտի բուժման հիմնական, ռադիկալ մեթոդը վիրահատական միջամտությամբ պղտորված ոսպնյակի հեռացումն է և փոխարինումը արհեստական ներակնային ոսպնյակներով (լինզաներով): Կան կատարակտի վիրահատման մի քանի եղանակներ, որոնցից նորագույնն է համարվում կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան: Ֆակոէմուլսիֆիկացիան ուլտրաձայնային վիրահատություն է՝ շատ փոքր կտրվածքով ոսպնյակի հեռացմամբ և ներակնային արհեստական ոսպնյակի տեղադրմամբ: Հայաստանում առաջին անգամ կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը ՀՀ ԱՆ Հանրապետական ակնաբուժական կենտրոնում, (այժմ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն) 1986 թվականին: Այժմ այն համարվում է ամենաանվտանգ, արագատև՝ 5-10ր, հետվիրահատական նվազագույն բարդություններով ուղեկցվող վիրահատություններից մեկը: Այս մեթոդի առավելությունը համեմատած հին՝ մեծ կտրվածքով կատարվող մեթոդի հետ, կայանում է նրանում, որ կար չի դրվում, ուստի կարային աստիգմատիզմ չի առաջանում և տեսողությունը լինում է լիարժեք հաջորդ օրվանից: Հետվիրահատական շրջանում հիվանդները սովորաբար կաթեցնում են 3-4 շաբաթ տևողությամբ կաթիլներ և վարում ակտիվ կենսակերպ առանց սահմանափակումների: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վերջին երեք տարվա ընթացքում ներդրվել է կատարակտի ֆակաէմուլսիֆիկացիան իրականացնող լավագույն տեխնիկական սարքավորումներ (Infiniti Alcon) և ներակնային ոսպնյակներ:

Մանկական բաժանմունքում բարձր տեսողական ելքով կատարվում են վիրահատություններ բնածին և ձեռքբերովի կատարակտի /ոսպնյակի պղտորում/ կապակցությամբ: Վիրահատությունը կատարվում է 4 ամսական հասակից, երբ հնարավոր է լինում երեխային քնեցնել ընդհանուր անզգայացմամբ: Այդ հասակում կատարվում է պղտոր ոսպնյակային մասսաների հեռացում՝ առանց արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի:

1 տարեկան հասակում ոսպնյակի հեռացումն ուղեկցվում է միաժամանակյա արհեստական ոսպնյակի տեղադրմամբ: Տեղադրվող ոսպնյակը չի փոխվում ողջ կյանքի ընթացքում:

Վիրահատությունը կատարվում է գերժամանակակից սարքավորումներով. կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա, ոսպնյակային մասսաների իրիգացիա-ասպիրացիա: Տեղադրվում են հիմնականում փափուկ արհեստական ոսպնյակներ, երբեմն անհրաժեշտ է լինում կոշտ ոսպնյակի տեղադրման անհրաժեշտություն: Ոսպնյակի ընտրությունը խիստ անհատական է, յուրաքանչյուր աչքին համապատասխան: Վիրահատական կտրվածքը կատարվում է շատ փոքր, վիրահատությունն ավարտվում է առանց կարի: Նպատակը աչքի արտաքին հյուսվածքների թափանցիկությունը և հայելայնությունը ապահովելն է: Կատարակտի կապակցությամբ հիվանդին վիրահատում են որքան հնարավոր է վաղ, որպեսզի զարգացնենք տեսողությունը վիրահատված աչքում՝ այսպիսով խուսափելով մի ախտորոշումից, որը կոչվում է ամբլիոպիա /աչքի ծուլություն/: