Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անեսթեզիոլոգիական բաժանմունքը լիովին համապատասխանում է ժամանակակից չափորոշիչներին։ Բժիշկները տիրապետում են անեսթեզիայի բոլոր արդիական մեթոդներին, իսկ բաժանմունքը համալրված է առաջատար տեխնոլոգիական սարքավորումներով։
Բոլոր վիրահատությունները կատարվում են անեսթեզիոլոգի հսկողության ներքո, ինչը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել հիվանդի ընդհանուր վիճակի հետ կապված ռիսկերը։ Ցուցումների կամ հիվանդի ցանկության համաձայն իրականացվում է ընդհանուր նարկոզ կամ սեդացիա։ Հատկապես կարևոր է նշել, որ մեր մասնագետները տարածաշրջանում միակն են, ովքեր սեդացիայի համար կիրառում են դեքսմեդետոմիդին դեղամիջոցը, որը ապահովում է կայուն զարկերակային ճնշում և հիվանդի հարմարավետություն վիրահատության ընթացքում։
Բաժանմունքի բժիշկները ուղեկցում են հիվանդին բուժման ամբողջ ընթացքում՝ ընդունումից մինչև դուրսգրում, համակարգելով անհրաժեշտ բժշկական օգնության ամբողջ ծավալը՝ ներառյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները։
Ամբողջ անձնակազմը պարբերաբար վերապատրաստվում է և ակտիվորեն մասնակցում մասնագիտական համայնքների աշխատանքին։
Որպես Երևանի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ուսումնական բազա՝ բաժանմունքը օրդինատորներին փոխանցում է ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական փորձ։
Շուրջօրյա հերթապահությունների շնորհիվ բաժանմունքը գործում է 24/7 ռեժիմով՝ ապահովելով հիվանդների մշտական անվտանգությունն ու հարմարավետությունը։
Վիրահատության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո յուրաքանչյուր հիվանդ անցնում է անեսթեզիոլոգի խորհրդատվություն։ Խորհրդատվության ընթացքում՝ առողջական վիճակի վերաբերյալ ճիշտ լրացված հարցաթերթիկի հիման վրա, բժիշկը որոշում է՝ արդյոք անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն այլ մասնագետների մոտ, թե կարելի է անմիջապես ընտրել անեսթեզիայի տեսակը և խորությունը։ Ամբողջ գործընթացը տևում է առավելագույնը 5 րոպե և հնարավորություն է տալիս արագ ու անվտանգ անցնել վիրահատության։
Վիրաբուժական միջամտության ընթացքում մենք ապահովում ենք անեսթեզիոլոգիական հետևյալ տեսակները՝
Անեսթեզիոլոգիական մոնիթորինգ – Հիվանդը գտնվում է գիտակցական վիճակում, վիրահատությունն իրականացվում է տեղային անեսթեզիայով՝ միացված մոնիթորինգային սարքավորումներին։ Անեսթեզիոլոգը վերահսկում է վիճակը և անհրաժեշտության դեպքում ճշգրտում ցուցանիշները։
Սեդացիա – Կիրառվում են թեթև հանգստացնող ազդեցություն ունեցող դեղամիջոցներ՝ բժշկական հսկողության ներքո, ստեղծելով կիսաքնի վիճակ։
Ընդհանուր նարկոզ