Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք

Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում գործում է Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք, որը կազմավորվել է 2002 թ- ին, սկզբում որպես լաբորատորիա, իսկ այնուհետև 2005թ- ին սեպտեմբերից որպես առանձին բաժանմունք:

Բաժանմունքում հետազոտվում, վիրահատվում և բուժվում են արտաքին աչքի (կնոյուկտիվիտներ , բլեֆարիտներ, չոր աչքի համախտանիշ և այլն), եղջերաթաղանթի, կերատիտներ, խոցեր,դիստրոֆիաներ, դեգեներացիաներ, այրվածքներ եւ այլ անոթաթաղանթի ցանցաթաղանթի զանազան բնույթի բորբոքումներով (ուվեիտ ) հիվանդներ։ Բաժանմունքը ունի նաև լայն վիրահատական գործունեություն , այստեղ բազմաթիվ հիվանդներ վիրահատվում են ամենից տարածված պաթոլոգիայի՝ կատարակտի կապակցությամբ տեղադրվում են ցանկացած տեսակի ոսպնյակներ ըստ հիվանդի ցանկության և աչքի վիճակի ֆոկալ, մուլտիֆոկալ, թորիկ, աստիգմատիկ):Ի դեպ բաժանմունքում գործում է Աչքի հյուսվածքների բանկը, որը համագործակցում է Lions Eye Bank-ի հետ(ԱՄՆ): Տարեկան բաժանմուքը ստանում է մոտ 100-150 մարդկային դոնորական եղջերաթաղանթ։ Բաժանմունքում կատարում է Եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ, ի դեպ բոլոր տեսակները (թափանցող, շետավոր, կերատոպլաստիկա): Բանկի ղեկավար բաժանմունքի բժիշկ բգթ Ա Վ Համբարձումյանը 2 անգամ( 2004 թ; 2022 թ) վերապատրաստվել է ԱՄՆ-ում ՝ աչքի հյուսվածքների բանկի գործունեության վերաբերյալ:

Որպես բացառիկ վիրահատություն 2005թ-ից այստեղ կատարվում է կերատոպրոթեզավորում Բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոթեզով (արհեստական եղջերաթաղանթի փոխպատվաստում) , որը ի դեպ տարածաշրջանում կատարվում է միայն այս կենտրոնում: Կերատոպրոթեզավորման շնորհիվ տեսնելու հնարավաորություն է ընձեռնվում քիմիական ջերմային եւ ջերմաքիմիական ծանր աստիճանի այրվածքներով հիվանդներին: Բազմաթիվ հիվանդների վիրահատվում են նաև մսամոլի կապակցութկամբ, լորձաթաղանթի և կոպերի գոյացությունների կապակցությմաբ 2005 թ.-ից սկած կատարվում է նաև եղջերաթաղանթի տատուաժ (աչքի կոսմետիկ տեսքը բարելավելու համար), ամնիոտիկ թաղանթի եւ լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիա, որոնք զգալիորեն բարձրացնում են հիվանդների բուժման արդյունավետությունը։

Բաժանմունքում դիսպանսեր հսկողության տակ են գտնվում մոտ 3226 ուվեիտով և 5036 եղջերենու ախտահարումով հիվանդներ, օրեկան ընդունվում և հետազոտվում են 50-100 հիվանդներ եւ վերապատրաստվում են շուրջ 7-10 կլինիկական օրդինատորներ։ Այստեղ միջին հաշվով ամաական կատարվում է 100-150 վիրահատութուն։

Բժիշկներ