Բաժանմունքը կազմավորվել է 1978թ․-ին՝ ակնաբուժական կլինիկայի ստեղծման օրվանից։ 2001թ․-ից բաժանմունքի ղեկավարն է՝ Ռուզաննա Գևորգի Հարությունյանը, ով միաժամանակ հանդիսանում է ԵՊԲՀ-ի «Ակնաբուժության» ամբիոնի դոցենտ։ 2004թ․-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Երեխաների բնածին գլաուկոմայի ժամանակ վիրաբուժական միջամտությունների համեմատական բնութագիրը» թեմայով։ Վերապատրաստվել է Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում։
Բաժանմունքը բազմապրոֆիլային է․ տարեկան դիմում են շուրջ 10․000 երեխաներ՝ մասնագիտական օգնություն ստանալու նպատակով։ Տարեկան վիրահատվում են շուրջ 700 երեխաներ՝ տարբեր ախտորոշումներով, որոնց ցուցաբերվում է արդի միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական օգնություն։
Բաժանմունքում բուժում են ստանում երեխաներ՝ հետևյալ հիվանդություններով՝
- Բնածին և ձեռքբերովի ռեֆրակցիոն շեղումներ
- Բնածին և ձեռքբերովի ակնային բորբոքային հիվանդություններ
- Բնածին և ձեռքբերովի գլաուկոմայի բոլոր դրսևորումներով ախտահարումներ
- Բնածին և ձեռքբերովի ցանցաթաղանթի և ապակենման մարմնի ախտահարումներ
- Բնածին և ձեռքբերովի կատարակտայով պայմանավորված ախտահարումներ
- Անհասության ռետինոպաթիայի բոլոր փուլերի և ախտահարումների դրսևորումներ
- Մանկական վնասվածքներ՝ բոլոր կլինիկական դրսևորումներով
- Բնածին և ձեռքբերովի շլություն՝ բոլոր դրսևորումներով
- Բնածին և ձեռքբերովի քթարցունքային համակարգի ախտահարումներ
Բաժանմունքը համագործակցում է կլինիկայի բոլոր կլինիկական բաժանմունքերի հետ՝ երեխաներին բարձր մակարդակով մասնագիտական օգնություն ցուցաբերման նպատակով։ Բաժանմունքը համագործակցում է «Լույս հայի աչքերին» հայ-ամերիկյան հիմնադրամի հետ, ակտիվ մասնակցում է բոլոր գիտական միջազգային գիտաժողովներին։
2010թ․-ից բաժանմունքը՝ հանձին բաժանմունքի վարիչ Ռ․Գ․ Հարությունյանի, հանդիսանում է «Անհասության Ռետինոպաթիայի վաղ հայտնաբերման և բուժման» ծրագիրը Հայաստանում իրագործելու առաջատարը։ Տարեկան սպասարկվում են շուրջ 1000 անհաս ծնված երեխա, որոնցից շատերը, անհրաժեշտությունից ելնելով, ստանում են ժամանակակից բժշկական օգնություն։
Բաժանմունքի բժիշկները ակտիվ մասնակցություն են ունենում արտերկրում /Ուզբեկստան, Կիրգիզիա/, մանկական ակնաբույժների ԱՌ-ի շրջանակներում իրականացվող վերապատրաստումներին։ Բժիշկների այլ խումբ մասնակցում է Հայաստանի տարբեր շրջանների նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների սքրինինգային ծրագրերին, ինչպես նաև Online հարթակում դասախոսություններ վարում շրջանների մանկական ակնաբույժների համար։
Բաժանունքում վիրահատվում և բարձր մասնագիտական օգնություն են ստանում բոլոր մանկական ախտահարումների դեպքում։
Բաժանմունքում աշխատում են 7 բժիշկ, 7 բուժ․քույր և 3 մայրապետ։
Բժիշկները, բուժ․քույրերը անցնում են շարունակական կրթություն վերապատրաստման բոլոր ծրագրերով և համապատասխանում են իրենց զբաղեցրած մասնագիտական գործունեությանը։ Մանկական բաժանմունքը շարունակականորեն ձգտում է քայլել այսօրվա միջազգային բժշկագիտության պահանջներին համընթաց։