Անեսթեզիոլոգիայի բաժանմունք

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնի անեսթեզիոլոգիայի բաժանմունքը լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին, բժիշկները տիրապետում են արդիական բոլոր անզգայացման մեթոդներին, իսկ սրահը վերազինված է նորագույն սարքավորումներով:

Բոլոր վիրահատությունները ընդանում են անեսթեզիոլոգիական հսկողության ներքո, ինչը թույլ է տալիս խուսափել բարդություններից, կապված հիվանդի ընդհանուր առողջական վիճակի վատթարացման հետ։ Ըստ ցուցմունքի ( կամ հիվանդի ցանկության) իրականացվում են ընդհանուր անզգայացում կամ սեդացիա։ Ի դեպ՝ բաժանմունքի բժիշկները միակն են տարածաշրջանում, որոնք կիրառում են անեսթեզիոլոգիական սեդացիաի նպատակով դեքսմեդետոմին դեղամիջոցը, որի շնորհիվ ապահովվում է եւ հեմոդինամիկ կայունությունը, եւ հիվանդի հարմարավետությունը վիրահատության ընթացքում։

Անեսթեզիոլոգիայի բաժանմունքի բժիշկները ապահովում են բուժառուների անվտանգությունը կենտրոն ընդունման պահից մինչև դուրս գրումը, կազմակերպելով անհրաժեշտ բուժօգնություն և խորհրդատվություն համապատասխան մասնագետների հետ:

Ամբողջ անձնակազմը պարբերաբար անցնում է վերապատրաստումներ և ակտիվորեն մասնակցում մասնագիտական ասոցիացիաների աշխատանքներին:

Հանդիսանալով Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերամիայի ամբիոնի բազա`կիսվում են գործնական և տեսական գիտելիքներով ուսանողների հետ:

Բաժանմունքի անձնակազմը, on call հերթապահությունների շնորհիվ, ծավալում է շուրջօրյա գործունեություն՝ ապահըվելով բուժառուների անվտանգությունը եւ հարմարավետությունը 24/7 ռեժիմով։

Վիրահատվելու վորոշումը կայացնելուց հետո, յուրաքանչուր բուժառու առաջին հերթին ապահովվում է անեսթեզիոլոգի խորհրդակցությամբ։ Խորհրդակցության ընդացկում, ի շնորհիվ մեր բաժանմունքի բժիշկներով նշակված, հիվանդի կողմից պատշաճ կերպով լռացրած հարցաթերթիկի՝ կայացվում է որոշում անհրաժեշտ մասնագետների խորհրդակցության անհրաժեշտության, իսկ եթե դրա կարիքա չկա՝ անզգայացման տեսակի եւ ծավալի մասին։ Այս ամենը տեւում է մինչեւ 5 րոպե եւ թույլ է տալիս առանց հերթերի եւ հիվանդներին հարմարավետ եւ անվտանգ կերպով ապահովվել վիրահատության ընթացքը։

Ի դեպ՝ վիրահատության ընթացքում մենք ապահովում ենք հետեւյալ տիպի միջամտություններ՝

  1. անեսթեզիոլոգիական մոնիտորինգ։ Հիվանդը արթուն է , տեղային անզգայացումով ցավազրկած, միացված են տարբեր տիպի հսկիչ սարքեր (մոնիտոռներ)։ Անհրաժեշտության դեպքում անեսթեզիոլոգի կողմից շտկվում են ստեղծված տատանումները եւ գանգատները։
  2. անեսթեզիոլոգիական սեդացիա։ Հիվանդին, հսկիչ սարգերի հսկողության ներքո, ներարկվում են սեդատիվ (մակերեսային քուն) դեղամիջոցներ։
  3. ընդհանուր անզգայացում: