Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ստեղծվել է 2005 թ․-ին։
- Բաժանմունքի վարիչ՝ բ․ գ․ թ․ Արմինե Ֆիրդուսի Ղարաքեշիշյան
- Բաժանմունքի բժիշկ՝ Արփինե Սեդրակի Պետրոսյան
- Բաժանմունքի բժիշկ՝ Արմինե Երջանիկի Սարգսյան
- Բաժանմունքի ավագ բուժքույր՝ Լիլիթ Հարությունի Գասպարյան
- Վիրակապարանի բուժքույր՝ Արմինե Գագիկի Համբարձումյան
- Վիրասրահի Բուժքույր՝ Մարիա Չիչյովա
- Սանիտար՝ Ռուզաննա Ղազարյան
- Վիրասրահի սանիտար՝ Լաուրա Հովսեփյան
Բաժանմունքում կատարվում են մի շարք պլաստիկ վիրահատություններ, որոնք միակն են Հայաստանում։
Բաժանմունքում իրականացվում են՝
- արցունքատար համակարգի
- կոպային պաթոլոգիաների
- բարորակ և չարորակ նորագոյացությունների
- վահանաձև գեղձի աչքի հիվանդության ախտորոշում, բուժում և վիրահատական միջամտություններ
- կոպերի բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ
- արցունքային համակարգի գերժամանակակից սիլիկոնային իմպլանտացիաներ
- կոպային տրավմաների վիրահատական ռեկոնստրուկցիաներ
- արցունքային համակարգի տրավմաների վիրահատական ռեկոնստրուկցիաներ
- ՏՆ-ի հիվանդությունների ախտորոշում և բուժում
Այստեղ իրականացվում են հետևյալ վիրահատությունները՝
- Կոպի բնածին և ձեռքբերովի պտոզի ուղղում
- Կոպի բնածին և ձեռքբերովի պտոզի ուղղում ճակատային սիլիկոնային լարերի օգնությամբ
- Բլեֆարոպլաստիկա
- Էկտրոպիոնի ուղղում
- Էնտրոպիոնի ուղղում
- Ռետրակցիայի ուղղում
- Լագօֆթալմի ուղղում
- Լագօֆթալմի ուղղում ոսկյա ծանրոցի իմպլանտացիայով
- Արցունքատար ուղիների ռեկոնստրուկցիա
- Արցունքատար ուղիների ռեկոնստրուկցիա նորագույն սիլիկոնային իմպլանտների տեղադրումով
- Պանկտոպլաստիկա
- Արցունքապարկի հեռացում
- Դակրիոցիստոռինոստոմիա
- Դակրիոցիստոռինոստոմիա նորագույն սիլիկոնային ինտուբացիայով
- Կոպերի բարորակ նորագոյացությունների հեռացում
- Կոպերի չարորակ նորագոյացությունների հեռացում
- Կոպերի չարորակ նորագոյացությունների հեռացում ռեկոնստրուկցիայով
- Ակնակապճի պլաստիկա
- Էվիսցերացիա իմպլանտացիայով
- Էնուկլեացիա իմպլանտացիայով
- Էկզենտերացիա