Հաճախ տրվող հարցեր
Խորհրդատվության կամ հետազոտության համար կարող եք գրանցվել զանգահարելով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի +374 (10) 34-35-10 կամ +374 (10) 34-49-44 հեռախոսահամարներով, կամ այցելելով տեղում՝ ք. Երևան, Ֆուչիկի փ․, 30 շ․:
Կենտրոնում գործում են մասնագիտացված մի շարք բաժանմունքներ, այդ թվում՝ Խորհրդատվական-ախտորոշիչ, Մանկական, Էքսիմեր լազերային վիրաբուժության, Գլաուկոմայի, Աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի, Վնասվածքների, Բորբոքային հիվանդությունների, Վիտրեոռետինալ և Անեսթեզիոլոգիայի բաժանմունքները:
Բաժանմունքում մասնագիտական օգնություն և բուժում են ստանում բոլոր տարիքային խմբերի երեխաներ (տարեկան դիմում են շուրջ 10,000 երեխա):
Առաջին հերթին, իհարկե, ճիշտ կառուցել աշխատանքային օրը: Դա վերաբերում է հատկապես այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը գրում են, կարդում, համակարգչի առջև են: Անկախ նրանից՝ մարդն ունի որևէ խնդիր, թե ոչ, ցանկալի չէ ժամերով նստել համակարգչի առջև. պետք է հանգստանալու հնարավորություն տալ աչքերին: Հարկավոր է խուսափել կարդալ վատ լուսավորության պայմաններում: Խորհուրդ է տրվում նաև պարբերաբար անցնել կանխարգելիչ
Հատկապես երիտասարդներն ավելի պահանջկոտ են դարձել սեփական առողջության, արտաքին տեսքի նկատմամբ: Եթե նախկինում, ունենալով լավ տեսողություն, թեթև գանգատի համար եզակի դեպքերում էին դիմում ակնաբույժին, այսօր անհամեմատ շատ են: Բարձրացել է հասարակության առողջապահական գիտակցությունը, մեծացել է կարճատեսություն, հեռատեսություն ունեցող հիվանդների հոսքը, որովհետև կյանքն ավելի լարված է դարձել՝ պայմանավորված, օրինակ, համակարգչից օգտվողների, մեքենա վարողների քանակով: