Վիտրեոռետինալ բաժանմունք

Աչքի վիտրոեռետինալ բաժանմունքը գործում է 1978թ-ից , ի սկզբանե որպես վնասվածքաբանական բաժանմունք: Բաժանմունքը ղեկավարում է Բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր Արմեն Հրաչիկի Վարդանյանը: ԱՄՆ-ում վերապատրաստվելուց հետո, բաժանմունքի ղեկավար Ա. Հ. Վարդանյանը գլխավորեց 1997թ-ից վնասվածքաբանական բաժնի հիման վրա բացված և ժամանակակից սարքավորումներով զինված վիտրեոռետինալ կենտրոնը, որը ՀՀ-ում և ամբողջ տարածաշրջանում միակ վիտրեոռետինալ կենտրոնն է: Այստեղ կատարվում են ցանցաթաղանթի ցանկացած բնույթի շերտազատման վիրահատություններ:

Բաժանմունքի վարիչ Ա. Հ. Վարդանյանը 1989թ.-ից հանդիսանում է ք. Երևանի գլխավոր ակնաբույժը, ՆԳՆ ակնաբույժ – խորհրդատուն: Հանդիսանում է նաև Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական օրդինատորների ծրագրի ղեկավար: Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, կազմակերպել է միջազգային գիտաժողովներ ք. Երևանում: Գրել է շուրջ 45 հոդված, որոնց մեծ մասը հրատարակվել է նաև արտերկրում: Դիաբետիկ անգիոռետինոպաթիան այսօր աշխարհում հանդիսանում է բնակչության կուրության հիմնական պատճառը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, 2010թ. ք. Երևանի Քաղաքապետարանի որոշմամբ Ա. Հ. Վարդանյանի ղեկավարությամբ ստեղծվել է դիաբետով հիվանդների աչքի ախտահարումների դեմ պայքարի խորհուրդ, որտեղ ք. Երևանի բոլոր ակնաբույժների և էնդոկրինոլոգների հետ ձեռնարկվելու է բոլոր միջոցները կանխելու հիվանդության հետագա զարգացումը:

Բաժանմունքում կատարվում են հետևյալ վիրահատությունները.

  • Թափանցող վնասվածքների դեպքում վերքի առաջնային մշակում  
  • Թափանցող վնասվածքների հետո վերականգնողայան վիրահատություններ  
  • Եղջերաթաղանթի փոխպատվաստում (թափանցող կերատոպլաստիկա)  
  • Արհեստական ծիածանաթաղանթի տեղադրում հետվնասվածքային անիրիդիայի դեպքում  
  • Ծիածանաթաղանթի և բբի պլաստիկա  
  • Ֆակոէմուլսիֆիկացիա կամ ոսպնյակի էքստրակապսուլյար էքստրակցիա հետին խցիկ արհեստական ոսպնյակի IOL տեղադրումով (ոսպնյակի հետին կապսուլայի վնասվածքի դեպքում սկլերալ ֆիկսացիայի տարբեր մեթոդների միջոցով)  
  • Արհեստական ոսպնյակի տեղադրում բնածին, հետվնասվածքային կամ հետվիրահատական աֆակիայի դեպքում  

Բաժանմունքում կատարվել է 4 գրանտային աշխատանք;

  • NUS (ՏՆՍ)-ի ատրոֆիա
  • NUS – պիգմենտային աբիոտրոֆիա
  • Տաուրին
  • NUS – վիտրէկտոմիա: 

Բաժանմունքում աշխատում են 11 բժիշկ, 6 բուժքույր, 3 սանիտար, ինչպես նաև Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի ,,Աչքի հիվանդությունների,, ամբիոնի 2 աշխատակիցներ: Բոլոր բժիշկներն անցել են վերապատրաստում արտերկրում, մասնակցել են բազմաթիվ միջազգային գիտաժողովների:

Բաժանմունքում կատարվում է ամսական շուրջ 120 վիրահատություն: Ա. Հ. Վարդանյանի կողմից գրվել է դոկտորական աշխատանք «Ցանցաթաղանթի բարդացած շերտազատումների և ցանցաթաղանթի այլ ախտահարումների բուժման նոր մեթոդները» թեմայով :

Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 35 37 40; (+374) 10 34 49 44

Բժիշկներ