Հովսեփ Միրոյան

Հովսեփ Միրոյան

Տնօրեն

«Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կետրոն»-ի տնօրեն,  ակնաբույժ-միկրովիրաբույժ, բ.գ.դ. Հովսեփ Միհրանի Միրոյանը սովորելու ընթացքում՝ 1996 թ.-ից, աշխատել է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում», որն այն ժամանակ դեռ կոչվում էր Հանրապետական ակնաբուժական կենտրոն, որպես բուժեղբայր:

Ավարտելով Բժշկական համալսարանը՝ շարունակել է կրթությունը նույն համալսարանի «Աչքի հիվանդություններ» ամբիոնում, կլինիկական օրդինատուրայում՝ ակնաբուժություն մասնագիտությամբ:
1999 թ. ընդունվել է ասպիրանտուրա՝ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Աչքի հիվանդություններ» ամբիոնում, որը ավարտել է 2003 թվականին, պաշտպանելով թեկնածուական թեզը, այնուհետև աշխատանքի ընդունվել ‹‹Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում»:
2004-2006 թթ., որպես ակնաբույժ ծառայության է անցել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ծառայության երկու տարրիների ընթացքում կատարել է մեծ քանակով տարբեր վիրահատություններ:
2006 թվականից վերադարձել  աշխատանքի ‹‹Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն››, որպես «Անոթային պաթոլոգիա»-յի բաժանմունքի բժիշկ-օրդինատոր: Հենց այդ ժամանակ նշանակվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմաբժշկական վարչության գլխավոր ակնաբույժ:
2009 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորական թեզը:
2019 թվականին նշանակվել է Կենտրոնի բուժ. գծով փոխտնօրեն:
2020 թվականից մինչ օրս ղեկավարում եմ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ն, որպես գլխավոր տնօրեն։