Մանկության գույներով ու երջանիկ պահերով լի օր մեր կենտրոնում
02.06.2026
Երեխաների պաշտպանության միջազգային օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ յուրաքանչյուր երեխայի ժպիտն ու առողջությունը մեր ամենամեծ արժեքներից են։ Մեր պարտքն է պահպանել ու փայփայել այդ անմեղությունը՝ նրանց համար ստեղծելով ապահով ու խաղաղ աշխարհ:
«Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը» սրտանց շնորհավորում է բոլոր փոքրիկներին այս լուսավոր տոնի կապակցությամբ։
Մաղթում ենք անհոգ ու երջանիկ մանկություն, ամուր առողջություն և անսահման ուրախություն: Թող յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո, հոգատարության և ուշադրության միջավայրում՝ շրջապատված ընտանեկան ջերմությամբ ու բարությամբ։
Մեր կենտրոնի մեծագույն առաքելությունն է խնամքով պահպանել ձեր փոքրիկների աչքերի լույսը, որպեսզի նրանք աշխարհը տեսնեն միայն վառ, գունեղ ու բարի երանգներով:
Սիրելի՛ երեխաներ, թող ձեր աչքերում միշտ փայլեն ուրախությունն ու համարձակ երազանքները, իսկ հայացքն ուղղված լինի դեպի լուսավոր ու հաջողակ ապագա: